Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ցնդաբանություն որակելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում:
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում և «կորուստներ կրելով հետ շպրտվել»:
Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում»,- նշել է Սենոր Հասրաթյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը