Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում 20-ամյա տղայի դաժան սպանությունից. սպանվածը նաև առաքիչ էր, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ բերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում է քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել է սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև արնանման դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել է արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս է շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված է հասցրել իր զոհին։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք են կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կան հետքեր, ապա, չի բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Նշված վայր էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել էր դանակի մի քանի հարվածներից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ Նույն պահին մարզի ոստիկանապետի, Թալինի ոստիկանապետի, մարզի քննչական վարչության պետի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների հետ մի քանի ժամ մոտ 5 կմ շառավղով սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Արդյունքում՝ ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման էին ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստել էր նշված տաքսին և պատվիրել ուղևորություն՝ դեպի Գյումրի։ Արդեն նշված հատվածում ճիվաղը դանակի մի քանի հարվածներով կտրել էր երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխել էր ավտոմեքենայի հետնամաս և փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չէր հաջողվել և հայտնվել էր ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով՝ դիմել էր փախուստի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի ss sss ssss

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am