«Ուժեղ մարդը նման բան չէր անի»․ Աղվան Վարդանյանը՝ Բազմասեր Առաքելյանին

Ինչպես հայտնել էինք, դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի պարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Առաքելյանը Hraparak.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, թե «ինքն ուժեղ մարդ է և պրովոկացիաների չի տրվում»։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս առնչությամբ ասաց․ «Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։ -Իսկ ի՞նչն է պատճառը եղել, ինչու՞ են ծեծել։ -Պատճառը գրված է՝ մարդը որոշել է, որ ով իրեն ձայն չի տալու, ուրեմն իր հակառակորդն է, իր թշնամին է։ Այս մտածողությամբ, այս արժեհամակարգով մարդիկ են այսօր թեկնածուներ դարձել։ -Իրավապահ մարմինները տեղյա՞կ են, քրեական գործ հարուցվե՞լ է, կամ այդ ծեծվողը բուժօգնության դիմե՞լ է։ -Չգիտեմ, տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ այն, ինչ Գեղամ Մանուկյանը գրել է, ակնհայտ իրականություն է, երկրորդ փորձի ժամանակ էլ պատասխան ստացել են։ Ուղղակի տգեղ է, երբ այդ ամենից հետո մարդը Ձեզ ասում է, որ «ես ուժեղ մարդ եմ»։  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am