Դաժան սպանություն Արագածոտնի մարզում․ Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի՝ պարանոցը մի քանի հարվածով կտրած դի

Փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանում են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերում են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ Նույն պահին մարզի ոստիկանապետի, Թալինի ոստիկանապետի, մարզի քննչական վարչության պետի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների հետ մի քանի ժամ՝ մոտ 5 կմ շառավղով սկսվում է որոնողական աշխատանքներ։ Արդյունքում ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման են ենթարկում Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ Գ․Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստում է նշված տաքսին և պատվիրում ուղևորություն դեպքի Գյումրի։ Արդեն նշված հատվածում ճիվաղը դանակի մի քանի հարվածներով կտրում է երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխում է ավտոմեքենայի հետնամաս և փորձոււմ այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չի հաջողվում և հայտնվում է ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով գնում է փախուստի։ Փաստի առթիվ Արագածոտնի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Կասկածյալ Վ․ Հովսեփյանը ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am