ՀՀԿ-ն ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով խնդիր չունի.Խոսրով Հարությունյան
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու որոշմանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Հանրապետականն այսօր ԱԺ-ում որոշումներ կայացնելու առումով խնդիր չունի: ՀՅԴ-ն այն հիմնական քաղաքական ուժն էր, որը աջակցեց սահմանադրական փոփոխություններին: Այս երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հանրության առջեւ սահմանադրական փոփոխությունների հետեւանքների համար պատասխանատվություն են կրում: Այս հանգամանքը կարեւորելով էլ նախագահը դիմել է նրանց համագործակցության առաջարկով»: Շատերը կոալիցիայի ձեւավորումը մեկնաբանում են որպես «պորտֆել ձեռք գցելու» հնարավորություն,այս առումով Հարությունյանը հայտարարում է.«Կառավարությունում պաշտոն ունենալ նշանակում է ստանձնել պատասխանատվություն, ոչ թե պորտֆել ձեռք բերել»:
