«Ադրբեջանի իշխանությունները ստիպում են մեզ՝ թալիշներիս, որպեսզի լքենք մեր պատմական բնակավայրերը»

Ինչպես հաղորդում է «Թալիշինֆո» լրատվական գործակալությունը, վերջին շրջանում խմբագրությունը բազմաթիվ մտահոգիչ նամակներ է ստանում Ադրբեջանում բնակվող թալիշներից: Նամակներից մեկը, որի հեղինակը թալիշ մի երիտասարդ է, հրապարակվել է գործակալության կայքէջում: Նամակի բովանդակությունը՝ ստորեւ. «Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումը թալիշների նկատմամբ, ընդհանուր առմամբ, Թալիշական տարածաշրջանի վրա: Իշխանություններն ակտիվորեն բռնազավթում են թալիշ ազգաբնակչությանը պատկանող հողատարածքները, խլում են մարդկանց վերջին հույսը, քանի որ այս ծանր պայմաններում միայն հողն է կերակրում մարդկանց: Մարդիկ ստիպված կոտորում են ընտանի կենդանիներին եւ չգիտեն թե վաղն իրենց ինչ է սպասվում: Այս կերպ իշխանությունները միտումնավոր ստիպում են մեզ՝ թալիշներիս, որպեսզի մենք լքենք մեր պատմական բնակավայրերը: Այդ կապակցությամբ, օրերս թալիշական Աստարա քաղաքի բնակիչները հավաքվել էին քաղաքի կենտրոնում եւ փորձում էին իրենց բողոքն արտահայտել իշխանությունների ամենաթողության դեմ: Սակայն, իշխանությունները, բողոքավորներին ականջալուր լինելու փոխարեն, խաղաղ եւ անզեն մարդկանց դեմ անհապաղ դուրս բերեցին ուժային կառույցներին, որոնք դաժանորեն  ճնշեցին ցուցարարների ըմբոստությունը: Այսօրվա դրությամբ, մեկ կտոր հացի փնտրտուքով անպաշտպան բնակչությունը մասսայաբար մեկնում է Իրան: Այնտեղ էլ, Աստարայի իրանա-ադրբեջանական սահմանին, իշխանությունների կողմից դիտմամբ անտանելի պայմաններ են ստեղծվել: Սահմանի ադրբեջանական կողմից կառուցվել են նեղ վանդակներ, որոնք հիշեցնում են համակենտրոնացման ճամբարները: Այնտեղ միաժամանակ գտնվում են հարյուրավոր մարդիկ, ովքեր սպասում են իրանական կողմն անցնելու իրենց հերթին: Մարդկանց այնտեղ պահում են օրերով՝ ինչպես բանտարկյալների, իսկ Իրանից վերադառնալու ժամանակ մթերքների եւ այլ ապրանքների մեծ մասն առգրավում են բնակիչներից: Ուզում եմ ընդգծել, որ Աստարայի մաքսակետում շատ անգամ մաքսավորները բռունցքներով հարձակվում են թալիշների վրա՝ հատկապես Իրանից վերադարձող կանանց: Ուզում եմ բոլոր թալիշներին տեղեկացնել, որ ներկայումս թալիշ ազգաբնակչությունն ապրում է անտանելի պայմաններում»: Աղբյուր՝ «Թալիշինֆո»

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am