«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները նրա հայրենի Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին, ով ասել է, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին.
«Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցներ Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությունը փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց, խորհրդարանում որևէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա»
Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը զրուցեց Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանի հետ, ով Բազմասեր Առաքելյանի ազգական է:
Համայնքապետը հերքեց տարածված լուրերը. «Նման բաներն ո՞վ է ձեզ խաբար տալիս: Ոչ մի բան էլ չի եղել, հիմա էլ իրար հետ նստած խմում են: Նման բան չի եղել: Ասողները մեր մրցակիցներն են»:
Հարցին, թե ընդհանրապես որևէ միջադեպ չի գրանցվել, Իշխան Առաքելյանը պատասխանեց. «Ջահել են, խմել են, մի բան են արել: Ոչ մի բան չի եղել»:
Հարցին, թե Բազմասեր Առաքելյանի տուն հրավիրվողներ եղե՞լ են, համայնքապետն ասաց. «Չէ, գյուղ է, մենք բոլորս իրար բարեկամ ենք, Բազմասերինը ո՞րն ա..., բարեկամ ենք, ընկերներ են, գյուղի 90 տոկոսը մեզ բարեկամ է, կողմնակից, բան չկա»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը