Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ադամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 15։40-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 43-ամյա Մարատ Սարիբեկյանը իր վարած Mercedes մակնիշի 15 ON 550 համարանիշի ավտոմեքենայով, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 13-ամյա Նարեկ Մանասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով երեխան, ով սովորում է Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․ Սարիբեկյանը աշխատում է «Դավիթ 97» ՍՊԸ- ում՝ որպես տնօրեն։ Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը