«Օհանյան-Րաֆֆի-Հովհաննիսյան» դաշինքի առաջին համաժողովում ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ Հայաստանում տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, ոստիկանությունն ուժ է կիրառում խաղաղ հավաքներ իրականացող մարդկանց ու լուսաբանող լրագրողների վրա:
«2016 թվականի տվյալներով, Հայաստանը լքել է 50 հազար անձ, ու պետք է ծրագրեր մշակվեն այս ուղղությամբ, պետք է դեմոգրաֆիական խնդիրը լուծվի, մայրերին պետք է աջակցենք: Հայաստանն արդարության վերականգնման կարիք ունի, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ՀՀ-ն դառնա արդար երկիր, որտեղ մարդու ընտրական իրավունքը չի խեղվի, ու մարդը պաշտպանված կլինի»,- ասաց նա:
Ինչպես հայտարարեց` իրեն համար որպես ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախընտրական փուլը ևս մեկ հնարավորություն է կարևորելու, հանրության ուշադրության կենտրոնում պահելու այն խնդիրները, որոնց շուրջ ես աշխատել եմ վերջին հինգ տարիների ընթացքում:
«Միջազգային բազմաթիվ զեկույցներ ահազանգում են այն, որ խախտվում է հավաքների ազատության իրավունքը, հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, տեղի են ունենում կամայական կալանավորումներ, կիրառվում է բռնություն ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ լրագրողների նկատմամբ: Եւ այս ամենի շրջանակներում կարևոր է արդար և անկախ դատական իրավունքի ձևավորումը», - ասաց Էլինար Վարդանյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը