Աշոտյանի պաշտոնանկությունը քաղաքական կարիերայի համար նշանակություն չունի.ՀՀԿ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի վերաբերյալ լուրերին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Արմեն Աշոտյանի պաշտոնանկությունը նրա քաղաքական կարիերայի համար, ըստ էության, որևէ նշանակություն չունի, որովհետև նա շարունակելու է մնալ որպես ազդեցիկ քաղաքական գործիչ Հանրապետական կուսակցությունում:Նա ամենահաջող երիտասարդ կադրերից է: Աշոտյանը կրթության ոլորտում իր ամբողջ նախարարության շրջանում բավական էական, արմատական և ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումներ է իրականացրել, և լավ կլինի, որ ով էլ գա Աշոտյանի փոխարեն, կարողանա շարունակել բարեփոխումները»:
