«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Վարդան Օսկանյանի տղայի հետ կապված դեպքերին, քանի որ այդ ամենը տեղի ունեցավ հենց հանրաքվեի օրերին: «Մենք սեղանի շուրջ, որտեղ նստած էին բազմաթիվ պաշտոնյաներ հենց այդ ժամանակ էլ տեղեկացանք՝ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալության մասին: Շահնազարյան Դավիթն իր հեռախոսով համացանցում տեսավ և ասաց, որ հայտարարություն է տարածվել՝ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալման մասին: Ես անմիջապես կապվել եմ Երևանի հետ, ճշտել եմ, որ իսկապես նման երևույթ առկա է»,- ասաց նա:
Ինչպես ասաց՝ ինքը զանգահարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և փորձել պարզել հարցի իսկությունը:
«Անմիջապես կապվել եմ նրանց հետ ում հետ պետք էր և տեղեկացել, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ տեղյակ չի եղել, որ Օսկանյանի որդին ձեռբակալվել է: Ես եմ առաջին մարդը, ով այդ մասին ասել է: Ես շատ հարգում եմ նաև Օսկանյանին և մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց եկեք չշահարկենք այն խնդիրները, որոնք իրականության մեջ չկան: Մենք չպետք է ընտրարշավը վերածենք մի երևույթի, որից տուժելու է, թե՛ Արցախի Հանրապետությունը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, ջուր լցնելով թշնամու ջրաղացին»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը