Այազ Մութալիբովը 25 տարի անց «բացահայտում» է Խոջալուի առեղծվածը
Ինչպես և սպասվում էր Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը,ով իր պաշտոնից զրկվեց հենց Խոջալուի դեպքերի պատճառով և 20 տարուց ավել ՌԴ-ում դեգերելուց հետո նոր իրավունք ստացավ հետ վերադառնալ Բաքու, հիմա իր պարտքն է տալիս Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին: 79-ամյա նախկին կոմունիստը, որին Հեյդար Ալիևը մեղադրում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ, հիմա առանց ամոթի զբաղված է Հեյդարի որդու՝ Իլհամի և նրա քաղաքական գծի էժանագին գովազդով: Բավական ժամանակ է Մութալիբովը գովերգում է ապշերոնյան բռնապետին, իսկ մի քանի օր առաջ էլ իր հիացմունք էր հայտնել Մեհրիբան խանումին Ադրբեջանի փոխսուլթան, այսինքն՝ փոխսուլթանուհի, նշանակելու կապակցությամբ: Իսկ այժմ էլ, Ալիևի աշխատակազմի հրամանով փորձում է մաքրվել դավաճան լինելու պիտակից, որի պատճառով Հեյդար բաբան նրան վերջնական վտարել էր Ադրբեջանից: Իսկ Այազ Մութալիբովի հանցանքը կայանում էր ն նրանում, որ ազերիների առաջին նախագահը Խոջալուի դեպքերից հետո հանդգնել էր հարցազրույց տալ ռուսասանյան «Նեզավիսիմայա Գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովային և բացահայտել, թե Խոջալուում տեղի ունեցած սպանդը ում ձեռքի գործն էր: Հարցազրույցը, որը հրապարակվեց «Նեզավիսիմայա գազետա»-ում 2.04.92 թ.-ին մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի «Խոջալուի ցեղասպանություն» շոու-օպերացիան, ըստ որի՝ հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին: Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝ «Ազգային Ճակատ» կուսակցությունը) և նրա պարագլուխներին, ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին: Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել, որ հայերը երբեք այդպիսի բան չէին անի: «Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ»- ասել էր Մութալիբովը: Իսկ այսօր, ալիևյան ԶԼՄ-ներն Այազ Մութալիբովի անունից հայտարարություն են տարածել, որտեղ վերջինս մեդաղրում է Մազալովային իր հարցազրույցը կեղծելու և մեծ «բացահայտում» է անում: «Ես ասել եմ, որ այդ ամենից ԱՃԿ-ն օգտվեց,ո ր ինձ տապալի, բայց չեմ ասել, որ նրանք են սպանել Խոջալուի բնակիչներին: Այդ ընթացքում ես խոսել եմ Ղարաբաղի ոստիկանապետ Արմեն Իսագուլովի և անջատողականների պարագլուխ Արթուր Մկրտչյանի հետ»-փորձել է չքմեղանալ նախկին կոմունիստ Այազ բեյը, սակայն Մութալիբովն իր այժմյան հայտարարությունում չգիտես ինչու չի ներկայացնում այդ հեռախոսազրույցների մանրամասները ինչպես դա արել էր Մազալովայի հետ հարցազրույցում: Իսկ չեխ լրագրողուհու հետ զրույցում Մութալիբովն ասել էր. «Իմիջիայլոց, այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները», սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»: Չգիտես ինչու, Մութալիբովն իր ներկայիս հայտարարության մեջ չի նշում, որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝ Ակնայի ( նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում,որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել: Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝ հայտնի ազերի լրագրողի, ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում: Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել,որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսսել էր սեփական հետաքննություն անցկացնել, սակայն նրան դա թույլ չտվեցին: Չինգիզ Մուսթաֆաևը սպավեց:. Ի դեպ, Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլա Ֆաթուլաևը, ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարը իր հանրաճանաչ «Ղարաբաղյան օրագրում», որը գրել էր 2005 թ.-ին ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ,որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով, իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դաձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը: Հ.Գ.Մի քանի օչ հետո լռանալու է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության»25-ամյակը: Բաքվում մեծ շոուի են նախապատրաստվում և մենք պետք է բավական լավ հակադարձենք թուրքերի ստերին, քանի որ ինչպես ասում էր Ադոլֆ Հիտլերի մոտ ընկերներից մեկը՝ Յոզեֆ Գեբելսը. «Որպեսզի ստին հավատան, այն պետք է սարսափազդու լինի»: Սակայն նույն Գեբելսը գիտեր նաև դրա դեմ «հակաթույնը»: Նա ասում էր. «Ցանկացած պրոպոգանդայի վատթագույն թշնամին ինտելեկտուալությունն է»:...Մենք պետք օտարերկրյա հասարակությանը մատչելի և հասանելի «ինտելեկտուալ» մեթոդներով պայքարենք Բաքվի ստերի և զրպարտանքների դեմ: Այդ ամենը անպատասխան թողնելը հանցագործություն է: Գագիկ Համբարյան. ֆեյսբուք:
