Անհրաժեշտ է հրաժարվել «սրբազան հնից». Աղվան Պողոսյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության նախագահ, ԱԺ պատգամավորության թեկնածու Աղվան Պողոսյանի ելույթը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաժողովին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ես ուզում եմ այսօր խոսել մի խնդրի մասին, որը, մամուլում դառնալով քննարկման թեմա, խորքային լուծում, այնուամենայնիվ, չի ստանում։ Խոսքը քաղաքական սերնդափոխության, այսինքն՝ այսպես կոչված՝ «սրբազան հնից» հրաժարվելու ու երիտասարդ կադրերին հնարավորություն տալու մասին է։ Պետք է հստակեցնել, թե նախ ինչ ենք հասկանում սերնդափոխություն ասելով։ Եթե խոսքը բյուրոկրատական կաբինետում աշխատած, սեփական աշխատասենյակից դուրս չեկող ու իշխանական կուսակցական տարբերանշանը կրծքին փակցրած, մազերը լաքով մեջտեղից կիսած երիտասարդների միջոցով արդեն թոշակի անցնող սերնդին փոխարինելու մասին է, ապա ես դա սերնդափոխություն չեմ համարում։ Անշուշտ, կրթությունը պարտադիր է, բայց եթե իշխանական վերնախավում «դաբռոն» է դառնում կարևոր, ապա դա ավելի վատ տարբերակ է։ Սակայն սրա մասին չեմ ուզում խոսել, ես ուզում եմ խոսել մեր թիմի պատկերացրած սերնդափոխության մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ, ես ինքս ուսանող եմ, սովորում եմ Բժշկական համալսարանում, ծնվել եմ գյուղում՝ հասարակ հայ ընտանիքում։ Այժմ, դրված նպատակների հստակ իրականացումից ու աշխատանքի շնորհիվ, հասել եմ նրան, որ պատիվ ունեմ իմ կուսակցությունը ներկայացնել ԱԺ ընտրություններում։ Եվ ես միայնակ չեմ. ինձ պես գուցե ավելի տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք ունեն և՛ բավարար խելք, և՛ աշխատասիրություն, և՛ նպատակներ՝ դրսևորվելու համար։ Ես ինքս եմ ստեղծել իմ հնարավորությունը և գիտեմ, որ դա հնարավոր է, մյուսներն էլ են ուզում ինքնադրսևորվել, սակայն նրանց առաջ այսօրվա բյուրոկրատիան փակում է դռները։ Ցանկանում եք իմանալ՝ ո՞րն է Հայաստանում արտագաղթի պատճառը։ Պատասխանը միանշանակ է։ Մարդիկ անընդհատ բախվում են անարդարությունների, ընդ որում՝ կապ չունի՝ երիտասարդ են, թե ծեր։ Խտրական ծանոթ–խնամի–բարեկամ սկզբունքն այսօր դարձել է հանրային մտածողության, նույնիսկ կենցաղի անբաժանելի մաս։ Մենք պետք է կոտրենք այս արատավոր համակարգը։ Մենք պետք է հնարավորություն տանք բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունի երիտասարդը։ Հենց նա է այսօր, վաղն ապահովելու պետական իշխանության «ցիրկուլացիան», հենց նա պիտի ունակ լինի սեփական երկիրը դրսի համար այցեքարտ դարձնելու։ Մեր երիտասարդներին հնարավորինս մատչելի պայմաններով պետք է ուղարկել արտասահմանում կրթություն ստանալու՝ հետագայում Հայաստանում աշխատելու պարտադիր պայմանով։ Երկար կարող եմ խոսել թեմայի շուրջ, սակայն կարծում եմ՝ այսքանն էլ բավական է։ Ինձ համար, որպես պատգամավորի թեկնածուի, այսօրվանից այս հարցը դառնում է օրվա գերխնդիր։ Ես՝ որպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավար և ԱԺ պատգամավորության թեկնածու, ամեն ինչ անելու եմ ու իմ հնարավորության չափով նպաստելու եմ քաղաքական գործընթացներում հնարավորինս շատ երիտասարդների ներգրավմանը։ Հաղթական ավարտ եմ մաղթում մեր պայքարին»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am