«ՕՐՕ»-ից մինչեւ «Հաղթանակ»․ ինչպիսի՞ն էր դաշինքի առաջին համաժողովը

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդրանիկ համաժողովը մեկնարկեց «Ժառանգություն», «Համախմբում», հաղթանակ խորագրով։ Համաժողովը բավականին բազմամարդ էր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճը ամբոջությամբ լի էր հավաքվածներով։ Լիդերներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր բացակայում, որը ԱՄՆ-ից տեսաուղերձով հանդես եկավ։ Համախմբում կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը խոսեց իր կատարած աշխատանքների մասին՝ հայտարարելով, որ երբեք իր պաշտոնական դիրքը չի չարաշահել, երբեք չի ծառայել անձի, այլ պետությանն ու ժոովրդին։ «Երբ ես ավարտել եմ իմ պաշտոնավարումը, ինձ բազմիցս առաջարկվել է բարձր պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի ես իմ ներդրումն ունենամ քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի ու ընդդիմության ձեւավորման հարցում»,-ասաց Օսկանյանը։ Պաշտպանության նախկին նախարար, դաշինքի առաջին համարը զբաեցնող Սեյրան Օհանյանին ներկաները հոտնկայս դիմավորեցին։ Սեյրան Օհանյանը, ինչպես եւ իր տեսաուղերձներում, խոսեց երկար, բայց թերեւս ոչնչի մասին։ Նրա ելույթից թերեւս առանձնահատուկ էր այն, որ խոշոր խաղացող քաղաքական թիմերը պարտավոր են իրենց դիրքորոշումը հայտնել ԼՂ հարցի շուրջ։ Խոսելով իր եւ գործող իշխանությունների հետ հարաբերությունների մասին Օհանյանը շեշտեց, որ չնայած որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունի, բայց իրեն այլեւս չի տեսնում գործո իշխանության համակարգում։ Օհանյանը կրկին խոսեց այն մասին, որ իրեն բարձր պաշտոններ են առաջարկվել, բայց նա հրաժարվել է։ Տեղեկացնենք, որ մեզ հայտնի է դարձել, որ Օհանյանին առաջարկվել է ԶՈՒ ԳՇ պետի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնները, որոնց ոչ մեկը նախկին նախարարի սրտով չի եղել։ Համաժողովում այդպես էլ չհնչեցին ծրագրային ելույթներ։ Ավարտից հետո ե՛ւ Օսկանյանը, ե՛ւ Օհանյանը շտապեցին հեռանալ՝ հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանելուց։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am