Ով կփոխարինի Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Այս մասին հայտարարել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթիեն»ի դեմ խաղում: «Մխիթարյանի դերը կստանձնի Ռունին», - ասել է Մոուրինյոն:
