«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակը, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, խնդիր ունի էլ ավելի կատարելագործվելու:«Այսօր մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, եւ նրա ուժով ենք մենք այսօր հավաքվել: Առաջիկա շաբաթների ընթացքում հայ ժողովրդին փաստելու ենք, որ միասնության մեջ է հաղթանակը»:
Ինչպես ասաց՝ այսօր ամենակարևոր հարցը Արցախի անվտանգությունն է. «Այո, մենք այսօր կարիք ունենք նոր, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման: Ես որոշեցի մտնել քաղաքականություն, քանի որ ՀՀ զարգացման հնարավորությունները սպառվել են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կամ պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և դիմենք քայլերի, կամ կկանգնենք իրական աղետների առաջ»:
Նա իր ելույթում Ս. Օհանյանը հայտարարեց, որ իրենք առաջիկա երեք տարիների ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվը բարձրացնելու են. «Մարդակենտրոն աշխատանքն ու կոռուպցիայի դեմ պայքարը դրվել են պլանային հիմքերի վրա: Առաջին երեք տարում ավելացնենք պայմանագրային ծառայողների թիվը ու նրանց աշխատավարձը դարձնել 240 հազար դրամ: Սրանով նաեւ կավելացնենք զինվորական ծառայության գրավչությունը»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը