Թուրքիայի ղեկավարությունը կորցրել է կողմնորոշվելու կարողությունը.Լավրով
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ,որ Թուրքիայի ղեկավարությունը լիովին կորցրել է իրական աշխարհում կողմնորոշվելու կարողությունը: «Թուրքիայի պահվածքի անհամարժեքությունը նկատելի էր դեռեւս մինչեւ անցյալ տարվա նոյեմբերին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը: Այդ անհամարժեքությունն իհարկե նկատելի էր, բայց մենք ելնում էինք նրանից, որ առողջ դատողությունն ի վերջո կհաղթանակի եւ թուրքերը կհասկանան, որ մենք հարեւաններ ենք եւ իրենց ոչ մի վատ բան չենք արել, ընդհակառակը, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աչք ենք փակել շատ բաների վրա», — նշել է Լավրովը: Հարցին, թե արժեր, որ ՌԴ-ն աչք չփակեր նման բաների վրա, արտգործնախարարը հայտնել է. «Գուցե»: «Ժողովրդական ասացվածք կա. «Լավություն արա, գցիր ջուրը»: Այս դեպքում դա գուցե մասնակիորեն բացատրում է այն, որ թուրքերը լիովին կորցրել են իրական աշխարհում կողմնորոշվելու կարողությունը», — պարզաբանել է նախարարը:
