30 մեքենաների մասնակցությամբ ավտովթարից 4 մարդ է զոհվել
NDTV-ն փոխանցում է ,որ Հնդկաստանի Հարյանայի նահանգում 30 մեքենաների մասնակցությամբ ավտովթարից 4 մարդ է զոհվել, Մեքենան բախվել է մայրուղու մեջտեղում փչացած բեռնատարին, եւ այդ վթարը բախումների շղթա է ստեղծել։ Մեքենաների վարորդները բախված մեքենաները չեն նկատել թանձր մառախուղի պատճառով։ Հնդկաստանում ամեն տարի ավտովթարներից մահանում են հազարավոր մարդիկ:
