ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակները

ԿԸՀ-ն  գրանցեց  ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները :ԿԸՀ  այսօրվա նիստում առանձին-առանձին որոշումներ կայացրեց, ըստ որոնց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունների համամասնական ու  տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարեց գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային: Գրանցվեց 5 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք, հաստատվեց թվով 1531 պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ անդամները՝ ներկայացնելով քաղաքական ուժերի ցուցակները, նշեցին, որ որոշ ցուցակների հետ կապված տեխնիկական թերություններ են եղել, որոնք շտկվել են։ Եղել է մեկ ինքնաբացարկ «Ծառուկյան դաշինքից», 2 ինքնաբացարկ եւ մեկ մահվան դեպք Կոմունիստական կուսակցությունից, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցումը մերժվեց, քանի որ բացակայում էին փաստաթղթերը: Վիճակահանությամբ որոշվեց, թե ինչ հերթականությամբ են կուսակցությունների եւ դաշինքների լիազոր ներկայացուցիչները մոտենալու եւ քաշելու իրենց կուսակցությանը համարը: Այնուհետեւ տեղի ունեցավ բուն վիճակահանությունը: Վիճակահանությունից հետո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրել հետեւյալ հերթական համարները. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2 «Ելք» դաշինք – 1 «Ծառուկյան» դաշինք – 4 «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5 Հայ հեղափոխական կուսակցություն – 9 Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7 Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6 «Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - թիվ 8

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am