Հրապարակ օրաթերթը գրում է.Ըստ ՀՀԿ աղբյուրների` իրենց ցուցակը կազմված է արտաքին, ներքին «աուդիտորիայի» համար։ «Այս անգամ եկել ենք հակառակ կողմից. եթե հիշում եք` նախորդ ընտրություններին ցուցակը կազմված էր բոլորովին այլ սկզբունքով՝ «պատվավոր» տեղերում էին թե հնաբնակները, թե օդիոզները, թե մեծամասնականի «ասողները», իսկ ցուցակի վերջում` 70-ից սկսած, նոր գալիս էր երիտասարդ սերունդը»,- ասաց ՀՀԿ-ականը: Նախորդ անգամ հույս են ունեցել, որ ՀՀԿ առաջնամասը կնվազի` գործադիրում պաշտոններ ստանալով, 2-րդ մասն ինքն իրեն առաջ կգա, բնական «սերնդափոխություն» տեղի կունենա: Բայց դա գրեթե տեղի չունեցավ, ուստի այս անգամ առաջին տասնյակները «լցոնեցին» «փուչիկանման» Կարեն Ավագյանի կադրերով: Սակայն սերնդափոխություն այս անգամ էլ տեղի չի ունենա, որովհետեւ ռեյտինգայինները խիստ «պատվավոր» տեղեր կզբաղեցնեն ԱԺ-ում` հետին պլան մղելով «նանո-ջահելներին»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը