«Պլպուլն» Արարատի

Ոչ վաղ անցյալում երբ մի պաշտոն էր թափուր մտնում, խորխորատներից լսվում էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձայնը, «ականջները» սպրդված լուրերի հետեւից, որոնք հիշեցնում էին Սերգեյիչի գոյության մասին ու այն մասին, որ նա կարող է զբաղեցնել այդ թափուր պաշտոնը։ ԱԱԾ տնօրենից մինչեւ ԱԻՆ նախարար, ԱԽՔ-ից մինչեւ...Ոստիկանապետի պաշտոնից հեռացած երիտասարդ թոշակառուն պատրաստ էր աշխատել ցանկացած պաշտոնում, ցանկացած կարգավիճակում, քանզի կա պաշտոնյաների մի խավ, որոնք այսպես ասած ունիվերսալ են, իրականում՝ ոչ մի բան լիարժեք չտիրապետող եւ ամեն ինչից քիչ-քիչ գլուխ են հանում։Սարգսյանի հաճախակի ակտիվությունը այս կատեգորիայի պատկանելության մասին է հուշում։ Իհարկե, Սարգսյանը ամեն անգամ հայտնվում էր ու անգիր արած խոսքերը կրկնում, թե նախագահը գիտի, բայց այդ խոսքերի տողատակերում նա չէր կարողանում թաքցնել իր ցանկությունները։ Քաղաքական վերջին վայրիվերումների արդյունքում Ալիկ Սարգսյանը պահանջարկը կրկին բարձրացավ, Սերժ Սարգսյանը նրան գործուղեց հարազատ մարզ նշանակելով ՀՀԿ Արտաշատի կառույցի ղեկավար, որտեղ նա փոխարինեց Հովիկ Աբրահամյանի ազգականուհի Կարինե Պողոսյանին։ Ենթադրվում էր, որ դրանից հետո Ալիկ Սերգեյիչի մոտ այլեւս սրացումներ չեն նկատվի, վերջապես մարդը խոսքից կանցնի գործի ու իրականում կապացուցի իշխանական արեւի տակ տեղ ունենալու իր իրավունքները։ Բայց Ալիկ Սարգսյանը սովորության համաձայն՝ գետը չտեսած, բոբիկացել է։ Հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունները հատկապես Արարատի մարզում անցնելու են կենաց-մահու պայքարում։Պատահական չէր, որ նախընտրական փուլում ոստիկանապետ Վովա Գասպարյանը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։ Հովիկ Աբրահամյանի թիմը ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» տակ, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Վովա Գասպարյանը այս կարեւոր այցի ընթացքում զգուշացումներ ու սպառնալիքներ էր տվել, ակնարկել հեղինակությունների, գողականների մասին։ Եւ ահա, ոտքը դեռ չքաշած մեյդան է ընկել Ալիկ Սերգեյիչը։ Նա tert.am-ի հետ զրույցում հեղինակությունների մասին հարցին պատասխանել է, որ եթե մարզում կան հեղինակություններ, ապա առաջինն ինքն է․«Որտե՞ղ, Արարատի մարզո՞ւմ. եթե կան՝ էդ անունները գրեք, եթե կան՝ ուրեմն առաջինը ես եմ։ Եթե հեղինակություն բառը ճիշտ եք գնահատում՝ մարդ, որին բոլորը կամ հարգում սիրում են, կամ եթե չեն հարգում, չեն սիրում, ցավում եմ այդ մարդկանց համար։ Դա շատ ժամանակավոր և վտանգավոր հեղինակություն է, որը հետագայում իրենց դեմ է օգտագործվելու։ Հեղինակություն բառի իմաստն էլ եք խեղաթյուրել։ Եթե հարգում, սիրում են, ուրեմն՝ շատ վատ մարդ է, ուրեմն՝ ապօրինի հարստացած է, հանցավոր աշխարհի հետ կապված և այլն։ Սրանք իմ համար հեղինակություններ չեն, նույնիսկ վատ եմ զգում, որ ասվում է հեղինակություն։ Վիկտոր Համբարձումյանն էլ է հեղինակություն է եղել, հանցավոր աշխարհի հետ կապվա՞ծն էլ. սրանք իմ համար հեղինակություններ չեն, նույն հարթության վրա դնել չի կարելի» ,- ասել է նա։ Իհարկե, համեստությունը զարդարում է մարդուն ու հատկապես, որ ընտրությունները սարերի ետեւում չեն ու բոլորի «հեղինակությունը» երեւալու է շաբաթներ անց, բայց քանի որ Ալիկ Սարգսյանի գործն էլ խոսելն է, ապա «պլպուլն Արարատի» լռել չէր կարող։ Անի Սահակյան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am