Կոնգրեսական Ադամ Շիֆը խոսել է ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։ Համարձակ ու անկանխատեսելի որոշումներով հայտնի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի դերի մեծացում է կանխատեսում։ Ըստ նրա, թե′ դեմոկրատները եւ թե′ հանրապետականները ցանկանում են հնարավորին չափով սահմանափակել նախագահի կայացրած որոշումները։ «Օրինակ` Կոնգրեսը դեմ է, որ նախագահը սահմանափակի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Շատերն են մտահոգ Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Խոսքը վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին խնդիրներին։ Հաջորդ կարեւոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն են: Շատ դեպքերում վարչակազմի և Կոնգրեսի դիրքորոշումները չեն համընկնում»։ Ադամ Շիֆը ասում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ «Հարավակովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»–ի կայքում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը