«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի։ Արմատականության ամենացայտուն դրսևորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» և «իշխանության գործակալներին փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»։
Ժամանակին այդ դերն ԱԺՄ-ն էր ստանձնել։ 1994 թվականի ամռանը Պետական հեռուստատեսությամբ ինձ տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը բավականին երկար և ջղային խոսում էր «գրպանային ընդդիմության» մասին, սակայն ի պատասխան իմ հարցին՝ այդպես էլ չբացատրեց, թե հատկապես որ կուսակցությունները նկատի ունի։
…Հիմա հերթը , կարծես թե, ՕՐՕ-ինն է՝ «բոլորը մեր դեմ են, այդ թվում, այսպես կոչված, ընդդիմադիրները, որովհետև իշխանությունները մեր տեսքից լեղապատառ են լինում, որովհետև մենք ահեղ ենք, զորեղ ենք» և այլն։ Բոլոր թվարկած դեպքերում էլ դա միայն քարոզչություն չէ, դա նաև վստահություն է, որ ողջ քաղաքական պրոցեսը պտտվում է քո շուրջ, և բոլորը զբաղված են բացառապես քեզանով։
Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը՝ ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի՝ ամեն ինչ անցողիկ է։ Իհարկե՝ պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց մյուս կողմից, պետք էլ չէ շատ նեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում։ Այսօր կփնտրի, վաղը կդադարի։ Այդ ամենը կարևոր չէ հատկապես հիմա։ Միևնույն է՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, և այդ բոլորը մանկական խարդավանքները մանր և անհետաքրքիր կթվան»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը