«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարևոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով: Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս ևս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»: Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ էր տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի և Մուրադ Մուրադյանի միջև` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը