«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանին: Հիշեցնենք` Սանամյանը մինչեւ վերջերս աշխատում էր ՊԵԿ-ում` որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, եւ համակարգից դուրս գալու նախօրեին Սերժ Սարգսյանը նրան շնորհեց մաքսային ծառայության գեներալի կոչում: Իսկ Արամ Դանիելյանը Սանամյանին է սատարում, քանի որ նա «անուրանալի ներդրում» ունի իր՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում. հենց Սանամյանին էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու գործը: «Ժողովուրդ»-ի հարցին` Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի, Արամ Դանիելյանն ասել է. «Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու: Արամ Հարությունյանին էլ ես շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ: Ինքը ինձ աջակցել է… իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան… մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը