Ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշում եք «Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը, երբ Շուրա Բալագանովը Օստապ Բենդերի մոտ դժգոհում էր Պանիկովսկուց. «Մենք՝ լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս, ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի, վիճակահանությամբ: Նրան բաժին էր ընկել Մորդովական ԱՍՍՀ-ն, արդարաբար: Իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում»: Հիմա ճիշտ այդպիսի վիճակ է իշխող Հանրապետականի ներսում: Ու այդ պայմանավորվածությունների խախտման հետեւանքով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջեւ արդեն առաջին բախումներն են սկսվել: Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում: Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին: Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։ Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ականների միջեւ լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում եւս, թեեւ գործը դեռ բռունցքներին չի հասել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։ Ս. Սարգսյանը ծրագրել է նաեւ հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաեւ նրանց մեջ հետագա պատերազմը: Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am