Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է. պարտքը «ջրված է»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ օրերս նախաքննական մարմնի որոշմամբ «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը, որ մեղադրվում էր իր մորաքրոջ որդու ընկերոջն առեւանգելու եւ ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Արա Օսկանյանի եւ նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած Նժդեհ Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը եւ հնարավո՞ր է բողոքարկի այն. «…վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի տեսնում»,- ի պատասխան մեր գրավոր հարցման նշել է Խուդոյանը: Փաստաբանից հարցրել էինք, թե արդյոք իր վստահորդն ընդունո՞ւմ է, որ պարտք է մեղադրյալներին, եւ եթե այո՝ ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Փորձել ենք ճշտել նաեւ՝ ազատ արձակվելուց հետո Օսկանյանը հանդիպե՞լ է Նժդեհ Բերբերյանին: Խուդոյանը այս կապակցությամբ պատասխանել է. «Ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է դեպքի հանգամանքներին եւ նախաքննության ընթացքում կատարված գործողություններին, այլ կերպ ասած՝ նախնական քննության տվյալներ, չեմ կարող հրապարակել, քանի որ դրանք ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Համապատասխան տեղեկատվությունը կարող եք ձեռք բերել ՀՀ քննչական կոմիտեից: Իմ տեղեկություններով՝ նման գործողություններ չեն եղել»: Իրականում, մեր տեղեկություններով, Բերբերյանի եւ Օսկանյանի վեճի թեման փակված է: Լուրեր կան, որ վերջիններիս հաշտեցնելու համար Բերբերյաններին է այցելել նույնիսկ Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը: Վերջինիս այցի արդյունքում Բերբերյանի բողոքը հետ է վերցվել, իսկ խնդրո առարկա 1.5 միլիոն դրամի պարտքը համարվել «ջրված»: Երբ փորձեցինք նշված լուրերը ճշտել Նանի Օսկանյանից՝ վերջինս ասաց, թե զբաղված է եւ չի կարող խոսել: Հիշեցնենք, որ ըստ հարուցված քրգործի նյութերի՝ Արա Oսկանյանն ու նրա մորաքրոջ որդի Հրանտ Սիրադարյանը (վերջինս եւ տուժող Նժդեհ Բերբերյանը համադասարանցիներ են) Լենինգրադյան փողոցում գտնվող «Ռոբերտո» խանութի մոտակայքից առեւանգել են Նժդեհ Բերբերյանին, նստեցրել ավտոմեքենա եւ տարել Աբովյան քաղաք, բռնությամբ ու նրա կամքին հակառակ պահել մեքենայի մեջ՝ պահանջելով վերադարձնել 1,5 միլիոն ՀՀ դրամի պարտքը: Ըստ քրեական գործի տվյալների՝ պարտքը գոյացել է հետեւյալ կերպ. Նժդեհը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշվեհամարին գտնվող Հրանտ Սիրադարյանի եւ Արա Օսկանյանի գումարներով ﴾մոտ 1 .650 հազար դրամ﴿ եւ պարտվել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am