Կասպարովը պատասխանել է Կրամնիկին
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը պատասխանել է իր իրավահաջորդի՝ Վլադիմիր Կրամնիկի մեղադրանքին. «Վլադիմիր Կրամնիկի նման մեկնաբանությունը, որը ինձ է մեղավոր դարձնում Իլյումժինովի կաշառակերության համար, հերթական անգամ ապացուցում է, որ շախմատային բարձր ունակությունները դեռեւս չեն խոսում մարդու բարձր կրթվածության մասին: Պուտինյան Ռուսաստանի այն սովորությունը, երբ սեփական սխալները պատճառաբանում են միայն արտաքին գործոններով, այնքան վարակիչ է դարձել, որ անգամ դրանից հեռու չի կարողացել մնալ Շվեյցարիայում ապրող Կրամնիկը», – ասել է Գարի Կասպարովը: Հիշեցնենք,որ Վլադիմիր Կրամնիկը ասել է,որ ամերիկացիների կողմից ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի նկատմամբ կիրառված սահմանափակումների ետեւում կանգնած է հենց 13-րդ չեմպիոնը:
