Գեւորգ Սաֆարյանի բողոքն ընդդեմ Գեղամ Խաչատրյանի․ դատախազը որոշում է կայացրել առանց տեսաերիզը նայելու

Քաղաքացիական ակտիվիստ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի բողոքն ընդդեմ «Հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի նոր ընթացք է ստացել։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է ազատազրկման 2015 թվականի հունվարի 31-ին Երեւանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս որոշումը պաշտպանը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։ Իսկ գործի մյուս ուղղությամբ՝ Գեւորգ Սաֆարյանն  է հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ըստ որի  ոստիկանության ծառայակիցները, այդ թվում՝ Գեղամ Խաչատրյանը, բռնություն են կիրառել հավաքի  խաղաղ մասնակիցների նկատմամբ։ Սաֆարյանը բողոքարկել է դատարանի այն որոշումը, որ ոստիկանների  նկատմամբ  քրեական հետապնդում չի նշանակվել եւ որոշում է կայացվել գործը կարճելու մասին։ Փաստաբանի խոսքով՝ դատարանին հետաքրքրել էր գործի հետ կապված մի շարք մանրամասներ, ինչպես՝ ՄԻՊ գրությունը ոստիկանապետին, որը դիտելով համացանցում առկա տեսանյութը, գրել էր, որ տեսանյութում  հստակ երեւում է, որ ոստիկաններն առանց հիմք բռնություն են կիրառում հավաքի մասնակիցների նկատմամբ եւ խնդրել էր ոստիկանապետից պարզաբանումներ․ «Այն հետաքրքրել էր նախագահող դատավորին, եւ նա խնդրել էր, որ ներկայացնենք այդ գրությունը, մենք էլ ներկայացրել ենք։ Նաեւ այն, որ բազմաթիվ տեսախցիկներ, որոնք առկա են եղել այդ օրը, քննիչի կողմից չեն առգրավվել, մենք ներկայացրինք ապացույցներ, այսինքն այդ հարցերը դատարանի համար բաց էր մնացել»,-ասաց Հայրապետյանը։ Տիգրան Հարապետյանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց դատական նիստից, ըստ որի դատարանում պարզվել է, որ որոշումը կայացրած մեղադրող դատախազը գործին կցված տեսաերիզները չի դիտել․ «Երբ տեսանյութն էինք դիտում, պարզվեց, որ դատախազը չի դիտել տեսանյութը, որովհետեւ ծրարը փակված էր,  եւ առաջին անգամ այն դատարանում բացվեց։ Նախագահող դատավորը հարց ուղղեց դատախազին՝ ասեց պաշտպանը ճի՞շտ է ասում, որ չեք դիտել տեսանյութը, դատախազը անկեղծ գտնվեց, ասեց որ չեմ նայել։ Կցված 3 տեսաերիզ կար, որոնցից ոչ մեկը դատախազը չէր նայել, այսինքն հաստատվեց, որ դատաախզը ձեւական նախաքննություն է  իրականացրել՝ առանց ստուգելու գործում ինչ նյութեր կան, որոշում էր կայացրել որ հարված չի եղել։ Միայն այս հանգամանքը բավարար է, որ դատարանը բեկանի այս որոշումը եւ ուղարկի նոր նախաքննության»,-ասաց պաշտպանը։ Տիգրան Հայյրապետյանի խոսքով՝ դատական նիստը քսան օրով հետաձգվել է, որպեսզի  քննիչը հնարավորություն ունենա իր դիրքորոշումը հայտնելու։ Մեր հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ այն երեւույթին, որ դատախազն առանց նյութերն ուսումանսիերլու որոշում է կայացրել, փաստաբանն ասաց․ «Սա նշանակում է, որ ամենասկզբից թե՛ քննչական մարմինը, թե՛ դատախազությունը կանխակալ վերաբերմունք  են ունեցել, իմացել են, թե  ինչպես պետք է ավարտվի գործը։ Եղել է նախապաշարմունք եւ իրենք ամբողջ նախաքննությունը տարել են այդ ուղղությամբ, ինչը նշանակում է,  որ կամ պատվեր է եղել գործը կարճելու կամ էլ համոզմունք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղավոր է, իսկ Գեղամ Խաչատրյանն՝ անմեղ։ Այն հաստատվել է մեկ  այլ ապացույցներով  եւս․ դատարան գործի նյութերում քննիչը չէր հարցաքննել Գեղամ Խաչատրյանին, եւ  առաջին գործով ցուցմունքները պատճենահանել էր, եւ այնտեղ նշված է տուժող Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը կամ մեղադրյալ Գեւորգ Սաֆարյանի ցուցմունքը, այսինքն քննչական մարմնի  համար Սաֆարյանը շարունակել է մնալ մեղադրյալ, իսկ Գեղամ Խաչատրյանը՝ տուժող»,-ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրեն եւս ինչպես շատ փաստաբանների խուզարկո՞ւմ են ՔԿՀ-ում, Տիգրան Հայրապետյանն ասաց, որ խուզարկության դեպք որպես այդպիսին չի եղել, բայց եղել է իր նյութերն ուսումնասիրելու փորձ․ «Փորձել են կարդալ այն նյութերը, որը պաշտպանյալիս հետ պետք է քննարկեմ․ փաստաբանների դժգոհությունը ոչ միայն խուզարկության հետ է կապված, այլ փաստաբան-պաշտպանյալ հարաբերությունների՝փաստաբանական գաղտնիքի բացահայտման հետ։ Սա, կներեք, բայց ապուշություն է, ու էս ապուշությունը հաստատված է կառավարության որոշմամբ, եւ այն «խելացի» դեմքով  փորձում է  իրականացնել քրեակատարողական վարչակազմը»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am