Արտակարգ դեպք Վանաձորում. մանկատուն տեղափոխվող երեխաները գայլերի կեր կդառնային

«Ժողովուրդ» օրաթերթի Վանաձորի թղթակցի ահազանգով շաբաթ՝ ուշ երեկոյան, Վանաձորի մանկատուն են տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ գյուղի կիսախարխուլ շինությունում բնակություն հաստատած ամուսինների 3 մանկահասակ երեխաները, որոնք ունեն առողջական խնդիրներ: Բնակարանը, որն անտառի խորքում գտնվող անասնագոմ է հիշեցնում, չունի տարրական պայմաններ՝ լույս, ջուր, գազ, սանհանգույց: Երեխաները քնում էին սառը սալիկապատ հատակին: Ծնողները՝ Սուսաննան ու Հովհաննեսը, շատ հաճախ երեխաներին՝ 2, 6, 9 տարեկան, հաշմանդամություն ունեցող երեխաներին, փակում էին շինության մեջ ու դուրս գալիս տանից՝ վտանգելով փոքրիկների կյանքը: Ամուսինները չեն աշխատում, 3 երեխաներից երկուսը հաճախում են հատուկ օժանդակ դպրոց, շաբաթ եւ կիրակի օրերին գտնվում են ծնողների հսկողության տակ, որն առավել քան վտանգում է երեխաների կյանքը: Չնայած սոցիալական ծայրահեղ ծանր վիճակին ու կենցաղավարության տարրական հմտություններ չունենալուն՝ ընտանիքի մայրը՝ Սուսաննան, 5-րդ երեխային է սպասում: Սուսաննայի առաջին երեխան արդեն 4 ամիս է՝ գտնվում է Սուսաննայի մոր խնամքին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սուսաննան 4 ամսվա ընթացքում երեխայի ճակատագրով հետաքրքրվել է մի քանի անգամ: Խնդրի մասին տեղեկանալով՝ «Ժողովուրդ»-ը շաբաթ՝ ուշ երեկոյան, ահազանգեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների վարչության պետ Սասուն Խեչումյանին, ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովին ու Փամբակի գյուղապետին՝ հիշեցնելով, որ երեխաները ամեն պահի կարող են մահանալ ցրտից ու գիշատիչ կենդանիների հարձակումներից: Ստեղծված իրավիճակի մասին Լոռու մեր թղթակիցը նաեւ ոստիկանություն է հայտարարություն տվել երեխաներին սպառնացող վտանգի մասին: Հաշված ժամերի ընթացքում արդեն Փամբակի գյուղապետը մարզպետարանի պաշտոնյայի եւ ոստիկանապետի հրահանգով խնամակալության եւ հոգաբարձության նիստ գումարեց, ծնողներին մեկ անգամ եւս բացատրեց ստեղծված իրավիճակը: Ծնողները տվեցին իրենց գրավոր համաձայնությունը երեխաներին մանկատուն տեղափոխելու մասով: Արդեն կեսգիշերին երեք մանկահասակ երեխաները տեղափոխվեցին Վանաձորի մանկատուն, որտեղ մասնագետների կողմից առողջական մի շարք խնդիրներ են հայտնաբերվել երեխաների մոտ: Թեեւ մայրը գիտեր, որ երեխաները խնդիրներ ունեն, երբեւէ նրանց բժշկի չէր տարել: Այսպիսով՝ արձանագրենք, որ Սուսաննա եւ Հարություն ամուսինների երեք երեխաները արդեն մանկատանն են, մյուս երեխան՝ 10-ամյա Մոնիկան, գտնվում է տատիկի խնամքի տակ: Իսկ առաջիկա ամիսներին լույս աշխարհ եկող փոքրիկի մասին դեռ մտածել է պետք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում 4 երեխաների մայր Սուսաննան թեպետ հերքեց, որ երեխաներին ունենում է փողի համար, սակայն նաեւ նշեց, որ 5-րդ երեխային էլ որոշել են ունենալ, քանի որ տնակի գումար է անհրաժեշտ: Հավելենք, որ բացի տնակի համար նախատեսված գումարից՝ երեխաներին նաեւ ամենամսյա նպաստ է տրվում, որն էլ փաստացի ամուսինների եկամտի աղբյուրն է դարձել: Ըստ ՀՀ կառավարության սահմանած որոշման՝ 5-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը ընտանիքին միանվագ վճարում է 1 միլին 500 հազար դրամ գումար: Իսկ ամսական նպաստի չափը անցնում է 50 հազար դրամի սահմանները: Վստահաբար կարելի է պնդել՝ երեխաներին մանկատուն տեղափոխելով մենք կարողացանք կանխել երեք երեխայի սպասվող մահը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am