Արթուր Սարգսյանը, որն առավել հայտնի է Հաց բերող անունով, շարունակում է հացադուլը:
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
«Հացադուլը շարունակվում է, եւ բնականաբար իր վիճակն ավելի է սրվում ու վատանում»,-ասաց պաշտպանը։
Մեր հարցին, թե արդյոք վերջինս իր հացադուլին համապատասխան սենյակո՞ւմ է պահվում, պաշտպանն ասաց․
«Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում հիվանդասենյակում է, բայց առհասարակ իր վիճակի հետ կալանք կրումն անհամատեղելի է»։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը փետրվարի 9-ին ձերբակալվել է․ Սարգսյանը ազատ էր արձակվել՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով, սակայն հիվանդության հանգամանքը չխանգարեց նրան ձերբակալելու հարցում։
Ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի բողոքի ակցիաներ են իրականացվել քաղաքացիների կողմից:
Նշենք նաեւ, որ Սասնա ծուռ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) հացադուլ է սկսել։
Սեդա Ղուկասյան
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը