Առյուծի սի՞րտ էր կերել

ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների օրակարգում էին` երկկողմ հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նալբանդյանի այցը հայ-ռուսական երկխոսության տրամաբանական շարունակությունն էր` ուղղված քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում սերտ համագործակցության հետագա զարգացմանը», հայտնում էին ՌԴ պաշտոնական ԶԼՄ-ները: Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ Մոսկվայի ու Երևանի դիրքորոշումները համընկնում են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերում : Հանդիպման կարևոր թեմաներից էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ի դեպ, նախատեսվում է, որ առաջիկայում Ռուսաստան կայցելի նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին օրերս առաջ, որ այդ այցի նախապատրաստման հարցը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի միջև: Այսպես, Լավրովի ու Նալբանդյանի երեկվա հանդիպման նախաշեմին ռուսաստանյան որոշ փորձագետների կարծիքով, Մոսկվան առաջիկայում հանդես կգա նոր եռակողմ հանդիպումների նախաձեռնությամբ։ «Համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են: Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը», երեկ ասել է Լավրովը: Նա ընդգծել է, որ միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, քայլեր են ձեռնարկելու, որոնք թույլ կտան նախ՝ փոխել «վատ էմոցիոնալ մթնոլորտը», ապա քննարկել այն կոնկրետ առաջարկները, որոնք բանակցային սեղանին են դրվել Ռուսաստանի կողից, և որոնց աջակցում են նաև Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա ձևաչափին այլընտրանք չկա, նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։ «Եթե մենք իսկապես հավատարիմ ենք բոլորի համար ընդունելի որոշում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկա ձևաչափին այլընտրանք չկա»,- ասել է Լավրովը`հավելելով, որ պարբերաբար դրան կողմ են արտահայտվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։ Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում ՌԴ-ից Հետաքրքրականն այն է, որ Նալբանդյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ հանդես եկավ 2 հարցազրույցով, մեկը` «Նովոստի» լրատվական գործակալությանը, մյուսը` գերմանական «Դոյչե վելե»-ին, որոնցում նա, կարելի է ասել, բավական ուշագրավ հայտարարություններով է հանես եկել, հաշվի առնելով, որ Նալբանդյանը սովորաբար անդեմ, ոչինչ չասող գնահատականներով մշտապես հանդես գալիս: Ռուսական գործակալությանը տված հարցազրույցում Նալբանդյանն ասել է՝ Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից։ «Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում նաև փոխգործակցելով Հայաստանի հետ, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու համար», - նշել է նա: Հայաստանն իր հերթին, Նալբանդյանի փոխանցմամբ, ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար։ «Ինչ վերաբերում է սպառազինության մրցավազքին՝ Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ մեծախոսում է իր ռազմական բյուջեով գնվող զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է միջազգային նորմեր։ Ինչի է դա բերում՝ մենք ականատես եղանք անցած տարի ապրիլին», - ասել է Նալբանդյանը: «Ինչի՞ է հասել այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն հաջողություններ գրանցե՞լ է», - այս հարցին Նալբանդյանը արձագանքել է․ - «Չեմ կարծում, որ անգամ հարցի տեսքով արդարացված է վիճարկել եռանախագահների աշխատանքի արդյունավետությունը։ Դա անում է ադրբեջանական կողմը»։ Մեկ այլ հարց՝ «Եթե Ադրբեջանը ձեռնարկի ռազմական ներխուժում, Դուք կդիմե՞ք ՀԱՊԿ։ Եվ ի՞նչ եք կարծում, նրանք կօգնե՞ն»: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ Ձեր հարցով Դուք կասկածի տակ եք դնում ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները»։ Թուրքիան պետք է հարգի պայմանագրերը Հարցին էլ՝ «Ռուսաստանը կարո՞ղ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում», Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է, որ հայ - թուրքական հարաբերություններում «խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ նրանում, որ Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda՝ պայմանագրերը պետք է հարգվեն»։ Եվ ևս մեկ հարց․ - «Հայաստանը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ է վարում ԵՄ հետ։ Ե՞րբ է նախատեսվում դրա ստորագրումը»։ Այս հարցին Նալբանդյանը հստակ պատասխան չի տվել: «Առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին ԼՂ-ի խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Սա շատ լավ հասկանում ու այս մասին բարձրաձայնում են միջնորդները: Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է՝ իբր թե չեն հասկանում, գլուխները ավազի մեջ են մտցնում։ Թեև բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որ քննարկվել են վերջին տարիներին, ամրագրված է ղարաբաղյան կողմի մասնակցությունը համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին», - նշել է նա: Նալբանդյանն ընդգծել է, որ տարածաշրջան այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ. «ԼՂ-ն ռեալ ընդգրկված է բանակցային գործընթացում, սակայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով չկան ուղիղ բանակցություններ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև»: Հայաստանը «որոշումներն ինքնուրույն է կայացնում» Իսկ ահա «Դոյչե վելե»-ին տված հարցազրույցում Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի բանակցություններն արդեն մոտ են ավարտին: Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Երևանը Ռուսաստանի ճնշման տակ է փոխել իր որոշումն ու ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու փոխարեն մուտք է գործել Մաքսային միություն: Ի պատասխան Նալբանդյանը նշել է՝ Հայաստանը բանակցում էր ԵՄ հետ, սակայն, դրան զուգահեռ, միշտ հայտարարել է, թե կուզենար միանալ Մաքսային միությանը: Պարզապես, սկզբում դա հնարավոր չէր, քանի որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չուներ, ասել է Նալբանդյանն ու հավելել՝ բայց, փորձագետները գտան տարբերակ, ու Հայաստանը միացավ Մաքսային միությանը։ Եվ այդ անդամակցությունից, ըստ Նալբանդյանի, Հայաստանը օգուտներ ստացել է: Լրագրող Ժաննա Նեմցովան նաև փորձել է ճշտել՝ արդյո՞ք Մոսկվան նաև այսօր չի խոչընդոտում Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի կնքմանը՝ ճնշում բանեցնելով Երևանի հանդեպ: Ի պատասխան, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ նման հարցադրումն իսկ «կոռեկտ չէ», Հայաստանը «որոշումներն ինքնուրույն է կայացնում»։ Լրագրողը նաև հետևյալ հարցն է ուղղել՝ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը Հայաստանի առջև փակի իր շուկաները: Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե դա «ֆանտաստիկայի ժանրից է», նաև հավելելով՝ «Հայաստանն առևտրային հարաբերութուններ ունի տարբեր երկրների հետ, մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր առևտրային հարաբերությունները»: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am