Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը.Մոուրինյո
«Անգլիայի չեմպիոնն ու ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն մարզիչը հեռացվել է աշխատանքից: Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը: Կլաուդիո, շարունակիր ժպտալ: Ոչ ոք չի կարող ջնջել այն պատմությունը, որ դու ես կերտել»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սատարել է Կլաուդիո Ռանիերիին, ով հեռացվել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
