20 անգամ ավելի շատ զենք Ալիևին` քան մեզ. ռուսների նվերը

Վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը, զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից, այս մասին ասվում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։ Ռազմական խնդիրներով, մասնավորաբար՝ սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցի փաստաթղթում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն: Այդպիսով Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ծավալների չորս տոկոսը: Այդ ցանկում առաջին հորիզոնականում Հնդկաստանն է՝ 38 տոկոս ծավալով, որին հաջորդում են Վիետնամը, Չինաստանը, Ալժիրը: Ռուսաստանի մասնաբաժինը սպառազինությունների գլոբալ արտահանման գործում վերջին տարիներին կազմել է 23 տոկոս։ Զեկույցը փաստում է, որ 2012-2016թթ. աշխարհում զենքի Խոշորագույն մատակարարները շարունակում են մնալ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: Առաջատարների հնգյակում նրանց հաջորդում են Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Ամերիկյան զենքի հիմնական գնորդները, ըստ զեկույցի հեղինակների, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ու Թուրքիան են. այս երկրները, ներառյալ Վաշինգտոնը, ընդհանուր առմամբ զենք է մատակարարում առնվազն 100 երկրների: Արտահանվող ամերիկյան սպառազինությունը, ըստ փաստաթղթի, նախորդ հնգամյակի համեմատ աճել է 21 տոկոսով: Ողջ ծավալի գրեթե կեսը ուղարկվել է Մերձավոր Արևելք։ Փաստորեն, Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը, և այդ զենքի մեծ մասը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից: Վաղուց արդեն և տևական ժամանակ խոսվում է, որ ռազմական բալանսը խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ու դա` Մոսկվայի «շնորհիվ»: Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից վարած քաղաքականությունը հանգեցրել է հայկական կողմի համար, մեղմ ասած` ոչ բարենպաստ իրավիճակի: Դա է պատճառը, որ ռուսական կողմը գիտակցելով որոշակիորեն մեղքը` 200 միլիոն դոլարի վարկն ու Իսկանդեր համակարգը տրամադրեց հայկական կողմին: Ինչը, իհարկե, բոլորովին չի մեղմացնում իրավիճակը: «Ես 100 տոկոսով կարող եմ հաստատել, որ «Իսկանդեր» համակարգերը պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդ համակարգերը կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են», «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ «Իսկանդեր» համակարգերը կարող են շատ լուրջ վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կիրառվելու են: Բնականաբար, դրանք կիրառելու որոշումը կայացվելու է՝ ելնելով իրավիճակից, նաև ասել է Սարգսյանն ու ընդգծել՝ «Իսկանդեր» համակարգն, առաջին հերթին, զսպող սպառազինություն է։ ՀՀ Պաշտպանության նախարարը, փաստորեն, հասկացնել է տվել, որ «Իսկանդեր» համակարգերը կարող են կիրառվել ծայրահեղ դեպքում, այն զսպող սպառազինություն է, և միայն իրավիճակը կարող է թելադրել նման որոշման կայացում: Իսկ իրավիճակն` ամեն պահի կարող է փոխվել: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռք բերմանը, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, համապատասխան համաձայնագրով նախատեսված զենքի մի մասը Հայաստանն արդեն ստացել է։ Վիգեն Սարգսյանը նույն հարցազրույցում նաև շեշտել է՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ռուսական զենքը ձեռք է բերում «ներքին գներով»։ Նույն հարցազրույցում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև շփան գծում տիրող իրավիճակին, նշելով՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով նաև նռնականետեր և ականանետեր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կատարեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու անձամբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ»։ Այսպիսով, Հայաստանի Պնախարարի մակարդակով արձանագրվում է, որ սահմաններում լարվածությունը պահպանվում է, ռուսական 200 միլիոն դոլարի վարկով զենքի մի մասը ստացվել է, իսկ Ադրբեջանը շարունակում է չկատարել ձեռքբերված պայմանավորվածությունները: Այսինքն, գարունը սկսվում է լիակատար անորոշության պայմաններում. ապրիլյան քառօրյա պատերազմից շուտով մեկ տարի անց` ավելի ու ավելի է անհնարին են դառնում խաղաղ կարգավորման հասնելու շանսերը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am