Պտղաբերությունն ու անպտղությունը ժամանակը ցույց կտա
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ՝ սա դասական քաղաքական գործընթաց է. «ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն հայտարարեցին, որ բաց են համագործակցության համար, այս հայտարարությանն արձագանքեց ՀՅԴ-ն, առաջարկը քննարկվեց իշխանությունների կողմից, և, կարծես թե, ստացվում է քաղաքական համագործակցությունը: Դրանք օբյեկտիվ երևույթներ են, որոնք տեղի են ունենում բոլոր երկրներում: Այստեղ որևէ սարսափելի բան փնտրել պետք չէ, պտղաբերությունն ու անպտղությունը ժամանակը ցույց կտա»: «10 տարի ՀՅԴ-ն ձեր հետ էր, ի՞նչ փոխվեց երկրում, որևէ էական փոփոխություն եղե՞լ է: Այդ ջուրն էլ ենք տեսել, տեսել էլ ենք՝ ով է բոբիկացել, ինչու է բոբիկացել»,-Հայելի ակումբում նկատեց ասուլիսի մյուս բանախոս Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
