ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ տեղում գտնվող Հովհաննես Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Մասիսում ՀՀԿ-ական 2 պատգամավորների` Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և Մուրադ Մուրադյանի թիմակիցների նախընտրական բախումներին:
«Պայքարն արդեն ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեջ է, այլ նաև ներկուսակցական թեկնածուների մեջ է: Այս ընտրակարգը լայն հնարավորություն է տալիս, եթե մեկը քարոզ է անում իր օգտին, մյուսը դա իր դեմ է քարոզ դիտում: Առօրյայում էլ այդ իրար ճիշտ չհասկանալը և նման դեպքեր կարող են լինել: Իսկ կոնկրետ Մասիսի դեպքերի մանրամասներին ես չեմ տիրապետում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզում ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել անմիջապես ՀՀԿ-ական մյուս թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Վերջինս համարել է, որ դրանով խախտվել է ներքին պայմանավորվածությունը, և իր թիմի տղաներին ուղարկել է հաշիվ պահանջելու: Նրանք դաժան ծեծի են ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուներից մեկին:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը