Դաշնակցությանը հրավիրել են, որ փրկի՞
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հիշեցեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանությունը վարկաբեկված է, և ՀՅԴ-ն կգա փրկելու երկիրը։ «Հանրապետականը պետք է որոշի՝ քայլե՞լ նրանց հետ, թե ոչ, եթե դաշնակցությանը հրավիրել են, որ փրկի՝ սա մի սկզբունք կարող է լինել, կամ գնում են կոմպրոմիսային տարբերակի՝ որևէ ուժի հետ մեծամասնություն վերցնել ԱԺ-ում:Սա քաղաքական գործարք է, որը ոչինչ չի տալու երկրին »,- հայտարարեց Արամ Սարգսյանը: Լրագրողների այն հարցին, թե այս համագործակցության արդյունքում ի՞նչ կլինի, Արամ Սարգսյանը ի պատասխան անեկդոտ պատմեց. «Մի մարդու հարցնում են, թե օձի և ոզնու ամուսնությունից ինչ կծնվի, նա պատասխանում է ՝ չորս մետրանոց փշալար: Նրանց քաղաքական կուրսը չի փոխվելու, ոչինչ չեմ կարողանում հասկանալ, թե նրանք ինչպես են միասին համագործակցելու… 10 տարի դաշնակցությունը կոալիցիայի մեջ էր, ի՞նչ փոխվեց, որևէ էական բան փոխվե՞ց, տեսել ենք արդեն»։
