ԿԸՀ-ն մերժեց «Ժառանգության» դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ նման դիմում ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը և Հասմիկ Քոլանջյանը: «Ներկայացված դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է մերժել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց գրանցումը այն հիմքով, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չի և չէր կա րող Ազգային ժողովի ապրիլի 2-ի  ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել: Նշվում է, որ կուսակցության կանոնադրության համաձայն` այն պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի, որի ժամանակ ընտրվում է կուսակցության վարչությունը և խորհուրդը, իսկ կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ. հունիսին: Հետևաբար, նշվում է, որ կուսակցության վարչությունը դադարեցրել է լիազորությունները և որևէ որոշում ընդունելու իրավունք չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քննարկման մասնակիցներին դիմումը ներկայացրեց Տիգրան Մուկուչյա նը: Այնուհետև դիմումատու Աննա Հակոբյանին պարզաբանման հնարավորություն ընձեռվեց: Նա նշեց, որ կուսակցության Կապանի տարածքային կառույցի անդամները և Կապանում կուսակցության համակիրները դեմ են եղել, որպեսզի կուսակցությունն ընտրություններին մասնակցի դաշինքով, ուստի որոշել են նման դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և օրենքի շրջանակներում լուծում տալ խնդրին: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմումատուին խնդրեց հստակեցնել, եթե կուսակցությունը որոշում կայացներ ընտրություններին առանձին մասնակցել, իրենք կրկին կհայտարարեի”ն, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չէ, ինչին Աննա Հակոբյանը բացասական պատասխան տվեց: Իսկ ԿԸՀ նախագահի մյուս հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած քաղաքական ուժի վարչությունը ոչ լեգիտիմ, իսկ առանձին մասնակցելու որոշման դեպքում այն կդառնար լեգիտիմ, Աննա Հակոբյանը չկարողացավ հստակ պատասխան տալ: Տիգրան Մուկուչյանը դիմումատուին նաև հայտնեց, որ եթե ԿԸՀ-ն մերժի «Ժառանգություն» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը, այդ դեպքում ընդհանրապես վտանգի տակ է դրվելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը, քանի որ Ընտրական օրենսգրքով  կուսակցությունների դաշինքի գրանցումը կարող է մերժվել է, եթե դաշինքի անդամ կուսակցությունների թիվը նվազում է երկուսով: Աննա Հակոբյանը նշեց, որ իրենք դիմումը ԿԸՀ ներկայացնելուց առաջ հասկացել են, որ «Ժառանգություն»-ը կարող է որոշակի խնդիրների առջև կանգնել, սակայն չեն իմացել, որ վտանգում են դաշինքը: Նիստի ընթացքում պարզաբանում ներկայացնելու հնարավորություն ստացավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումը որևէ կապ չունի կուսակցության համագումարի հետ, քանի որ նման որոշում ընդունել է կուսակցության խորհուրդը: «Ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ մեր որոշումը չեղյալ համարվի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժի մեր ցուցակի գրանցումը: Սա եղել է կուսակցության խորհրդի որոշումը: Խորհուրդը մի քանի անգամ նիստ է գումարել, քննարկումների ընթացքում մենք հակված ենք եղել ընտրություններին դաշինքով մասնակցելու տարբերակին, հստակեցրել ենք գործընկերների հնարավոր շրջանակը, իսկ արդեն վերջին նիստի ընթացքում  որոշում կայացրեցինք դաշինքով մասնակցել և հստակեցրեցինք մեր ցուցակը»,- եզրափակեց Մարտիրոսյանը: Նիստին ներկա էր նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ շ, Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով հրաժարվեց ելույթ ունենալու իրավունքից: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց դիմումի հետ կապված ԿԸՀ որոշման նախագիծը, որի համաձայն Աննա Հակոբյանի, Կարեն Ստեփանյանի և Հասմիկ Քոլանջյանի դիմումը մերժվում է, քանի որ չկան «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  անձանց  չգրանցելու հիմքեր:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am