Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակը շարունակում է պահպանվել Լոռու մարզի Ուրցաձոր-Կաթնաղբյուր գյուղամիջյան ճանապարհին։
Բազմաթիվ անգամ թե էլեկտրոնային լրատվամիջոցներով և թե հեռուստատեսությամբ բարձրաձայնել ենք գյուղացիների բողոքը, որ Լոռու մարզպետարանի համապատասխան ծառայությունների չինովնիկները չեն փորձում նշված գյուղերի բնակիչներին օգնության ձեռք մեկնել։ Նրանց միակ խնդրանքն այն է, որ պատկան մարմինները հատուկ տեխնիկաների միջոցով գյուղերի ճանապարհից հեռացնեն մարդաբոյ ձյունը։ Ճանապարհի փակման պատճառով 2 գյուղերն են կտրվել են արտաքին աշխարհից։ Գյուղացիներն իրենց ուժերով են բահերով հեռացնում ճանապարհին կուտակված ձյունը, որը բերել-լցրել է ուժեղ բուքը։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարին հանձնարարեց և ճանապարհը մասամբ բացվեց, սակայն հետո մարզպետարանի այդ վայ-չինովնիկներն իրենց միսիան ավարտած համարեցին ու նորից գյուղի ճանապարհը վերածվեց «Սոդոմ-Գոմոր»-ի։ Երեկվանից մի քանի ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի մեջ, իսկ քաղաքացիներն էլ մի քանի կիլոմետր ոտքով են հասել տուն։ Գյուղացիները պատրաստվում են բաց նամակով դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի կառավարությունը, իրենց լեզվով ասած, «մի մուշտի տա» այդ պատասխանատու չինովնիկներին, ովքեր «գյուղացու մատից փուշ հանելու փոխարեն կաբինետներում նստած իրենց թափաններն են լցնում»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը