ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց թիվ 21 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը`ՄԱՊ-ի Ալիկը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով հայտարարեց.«Ընտրություններում հաղթելն ինքնանպատակ չէ, և ոչ էլ կյանքի նպատակ է: Հաշվի առնելով, որ ես 40 տարի այդ ռեգիոնում աշխատում եմ, և աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք գործ ունեն հողի հետ, ես իրենց հետ շարունակելու եմ աշխատել: Դրա համար ընտրություների արդյունքները որոշելու ենք ոչ թե ես և դուք, այլ որոշելու են ընտրողները»:
«Արմավիրում 240 հազար ընտրող կա` 94 գյուղ, 3 քաղաք: Ընտրողին գրավելու ժամանակը հիմա չէ, մինչև հիմա պետք է ընտրողին գրաված լինեին: Ընտրությունների ժամանակ գումարը դեր չի խաղա:Չգիտեմ՝ քաղաքում ինչպես, բայց մարզում շա՜տ քիչ կլինի, դա էլ պայմանական է, գուցե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնում են, օրինակ` առողջապահական, որ ամբողջ տարվա ընթացքում նման բաներ լինում է, բայց ընտրություններին ուզում են հիշել: Մենք ընդհանուր տարվա մեջ ավելի շատ ենք օգնում, քան այս ընտրությունների ժամանակ: Պետք չի կապել մեկը մյուսին»,-ասաց նա:
Ըստ նրա, ի վերջո, ամեն անգամ խոսակցությունների թեմա դարձած ընտրություններ կեղծելն այսօր հավասարվել է զրոյի, գրեթե զրո է:
«Եթե մարդուն ամբողջ տարին օգնում ես, ընտրություններից առաջ դա դառնում է ընտրակաշա՞ռք: Ուրեմն ամբողջ տարի՞ն ես ընտրակաշառքով զբաղված: Տրամաբանություն չկա դրանում»,- ասաց Պետրոսյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը