Ձերբակալվել են Ստամբուլում պոլսահայ ընտանիքի վրա հարձակված անձինք
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է,որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալել են Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիրջի ընտանիքի վրա հարձակում իրականացրած անձանց: Այս մասին տեղեկացնում է Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:
