Ընտրություններն ունեն իրենց նրբությունները։ Ցանկացած թեկնածու, որ դրված է մանավանդ ֆասադային մասում, ինչ-որ թիրախային խմբի վրա պետք է աշխատի։ Այս պարագայում ոչինչ չասող անուն-ազգանունով և կուսական հեղինակությամբ մարդիկ ձայներ չեն կարող բերել կուսակցությանը։ Եվ այդ տեխնոլոգիայից ելնելով՝ որոշվել է, որ, այնուամենայնիվ, ցուցակի առաջին հորիզոնականներում լինեն մարդիկ, որոնք ծանոթ են, ընկալվում են որպես քաղաքական կերպար, գուցե անվիճելի չեն, սակայն, այնուամենայնիվ, քաղաքական դեմք են, և յուրաքանչյուրն ինչ-որ ուղերձ է հղում հասարակությանը, ինչ-որ միկրոթիրախային խմբերի։ Երևի թե հիմնականում դրանով է պայմանավորված, որ վարչապետի երիտասարդական թիմն ուղղակիորեն ներկայացված չէ ՀՀԿ համամասնական ցուցակի ֆասադային մասում։ Ավելին, քանի որ ընտրությունն այնպիսի միջոցառում է, որ կայանում է համապետական մասշտաբով ու շփվում է շատ տարբեր քաղաքակրթական, կրթական ցենզ ունեցող հանրության հետ, ապա հաշվի առնելով բնակչության նախասիրությունները՝ յուրաքանչյուրի համար ցուցակի մեջ պետք է համապատասխան մարդ լինի, ում անունը տեսնելով՝ հանրության տարբեր շերտերը կարձագանքեն։ Այդ պատճառով ցուցակում ընդգրկվում են և՛ քաղաքական գործիչներ, և մարդիկ, որոնք աշխատում են տարբեր թիրախային խմբերի համար։ Ուստի գուցե ոչ առաջին տեղերում, սակայն ավելի հետին հորիզոնականներում կան անձինք, որոնք սպասարկում են տարբեր ճաշակ, արժեքային համակարգ ունեցող հանրության հետաքրքրությունները։ Սա է եղել ցուցակ կազմելու սկզբունքը. ֆասադը լինի զուտ քաղաքական, իսկ հետագա տեղերում ունենալ, այսպես ասած, կոնկրետ ձայն ապահովող մարդիկ։ Լուծվել է և՛ քաղաքական, և՛ պրագմատիկ հարց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը