Արմեն Մարտիրոսյան. «Կյանք է, կարող է ես էլ վաղը թողնեմ, գնամ, բայց դեռևս համբերում եմ, պայքարում եմ»

«Իրատեսը» զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, որն ՕՐՕ դաշինքի երկրորդ հորիզոնականում է։ – Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ մեկ սխալը չէ՞ր, որ իր թիմի կայացած անդամներին ակտիվ քաղաքական ամբիոնից հեռացրեց։ – Չէի ասեի, թե թիվ մեկ սխալն էր, որովհետև պետք է հասկանայինք, որ այդ ժամանակ նա պատրաստվում էր նախագահական ընտրություններին և ավելի ուժեղացված պետք է գնար։ – Ստացվեց հակառակը։ – Դե, ստացվեց այն, ինչ ստացվեց։ Քաղաքական առումով հարկավոր էր ուժերի համախմբում ցույց տալ նախագահական ընտրություններին գնալուց առաջ։ Այստեղ կա մեկ հանգամանք, որը չպետք է շրջանցել։ Ձեր նշած կայացած թիմի անդամներին չէ՞ որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը բերեց խորհրդարան։ Ես շատ լավ հիշում եմ՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ժառանգությունն» ուներ ընդամենը 2 տոկոս ճանաչելիություն։ Իսկ պարոն Հովհաննիսյանն ուներ շուրջ 90 տոկոս ճանաչելիություն, որից 70-ը նրա վարկանիշն էր, այսինքն, այդքան մարդ կքվեարկեր նրա օգտին։ Այն ժամանակ մեր խնդիրն էր Հովհաննիսյանի անունը «Ժառանգության» հետ կապելը, նույնիսկ քննարկում էինք «Րաֆֆի Հովհաննիսյան» կամ «Րաֆֆի» դաշինք ստեղծելու տարբերակները, մինչև «Ժառանգությունը» մենակ մնաց բանակցությունների սեղանի մոտ։ Բոլոր գործընկերները, որոնք չշարունակեցին մեզ հետ ճանապարհը, խորհրդարան չմտան։ Ասել է՝ եթե ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ մարդիկ քաղաքական ճանաչում, իրացվելու հնարավորություն են ձեռք բերել, կարելի էր ինչ-որ ժամանակահատված մեղմ վերաբերվել այդ վիճահարույց որոշմանը և շարունակել մեր պայքարը։ Բայց եղավ այն, ինչ եղավ, ինչն ինձ համար ցավալի է, որովհետև մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, կուսակցությունը նրանց վրա մեծ ներդրում է արել, որ այդ մարդիկ պատգամավոր ընտրվեն, կայանան։ – Ինչ-որ առումով մեղադրա՞նք կա կուսակցությունից հեռացողների հասցեին, որ եկան կայացան, թողեցին գնացին։ – Բացարձակ չեմ մեղադրում, կյանք է, իրենք իրենց խղճի հետ։ Պարզապես փաստն եմ արձանագրում։ Միակ մարդուն, որ հանրային մեծ ճանաչում ուներ, Լարիսա Ալավերդյանին, ոչինչ ասել չեմ կարող, իսկ մնացածի դեպքում ես դատավոր չեմ, որ մեղադրեմ։ Կյանք է, կարող է ես էլ վաղը թողնեմ, գնամ, բայց դեռևս համբերում եմ, պայքարում եմ, թիմակիցներից չեմ հեռանում։ Ակնհայտ է, որ այն ներդրումը, որ նաև ինձ վրա է արվել, պետք է կուսակցության համար «եկամուտ» ապահովեր։ Իսկ երբ մարդիկ այդ «եկամուտը» չեն ապահովում, կուսակցությունը ստիպված այլ մարդկանց վրա է ներդրումներ անում, հանրային դեմքեր ստեղծում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am