Ինչու՞ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն համապատասխան կայքերում

Պետությունը  տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  ապահովում է  անվճար դասագրքերով, որը  ողջունելի է: Սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք  ստեղծվում են մրցույթներով և տպագրվում են   Դասագրքերի շրջանառու հիմնադրամի  միջոցներով, դրված են  համապատասխան կայքերում,  իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները  դրված չեն (հավանաբար   դասագրքերի հեղինակային իրավունքները պաշտպանելու նպատակով): Այդ դասագրքերի   էլեկտրոնային  տարբերակների կարիքը համապատասխան կայքերում  շատ կա և  կարող է  շատ խնդիրներ լուծել: Մասնավորապես, վերջերս   բախվեցի հետևյալ փաստի հետ: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում  է սովորում տեսողության  ծանր  խանգարում  ունեցող  մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար  անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի  էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Վստահ եմ, որ  այս խնդրի առջև  կանգնում են նաև տեսողության խանգարում ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի ուսուցիչները, որովհետև  ամեն տեղ կան համակարգիչներ, որոնք համապատասխան ծրագրերով ներբեռնելու դեպքում երեխան  կարող է լսել ցանկացած դասն ու  շատ դեպքերում այս մեթոդն ավելի  մատչելի կարող է լինել աշակերտի համար: Այս   հնարավորությունից  նրանք  փաստորեն զրկված են: Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանին. «Այս հարցը բարձրացնում եմ  ԿԳ նախարարության աշխատակազմի առջև ու հույս հայտնում, որ  1-3-րդ դասարանների դասագրքերն էլ կունենան  իրենց էլեկտրոնային  տարբերակները: Հարգելիներս,  իմացեք, որ  առնվազն մեկ երեխա՝ վանաձորցի Ալիկը, անհամբեր սպասում է իր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, որովհետև  ինքը սովորում է վանաձորյան հանրակրթական դպրոցում ու  բրայլյան դասագրքեր չունի, բայց ունի հայերեն խոսող համակարգիչ, որն իր համար կկարդա ցանկացած դասագիրք, ինչպես կարդում է  Ալիկի  սիրած հեքիաթների  խոսող տարբերակները»: Ալիկն անհամբեր սպասում է ԿԳ  նախարարության  պատասխանին: Անահիտ Բախշյան Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Երևանի  ավագանու անդամ

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am