Երբ Վանո Սիրադեղյանը ՀՀ ներքին գործերի ամենազոր նախարարն էր, նրա եդբայրը շարունակում էր գյուղում հող մշակել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.Ինչ անուն ասես, որ չեն կպցնում նախկին իշխանություններին, բայց ինչքան մարդ գիտի, որ երբ Վանո Սիրադեղյանը ՀՀ ներքին գործերի ամենազոր նախարարն էր, նրա եդբայրը շարունակում էր գյուղում հող մշակել, անասուն պահել, քույրը՝ երգչուհի էր, ապրում էին համեստ կյանքով ու նույն կյանքով ապրել են նաեւ այն բանից հետո, երբ Վանո Սիրադեղյանը այլեւս պաշտոնյա չի եղել։ Եթե Ադրբեջանում այսօր մի Ալիեւ կա, ապա մեզ մոտ ամեն մարզ, քաղաք, բիզնեսի ոլորտ, պետական կառավարման մարմիններ, խորհրդարան ունի իր Ալիեւը։ Տասնյակ ալիեւներ վխտում են մեր աչքի առջեւ, իսկ մենք Բաքվին ենք ծաղրում։ 1998թ. հոկտեմբերին Դաշնակցությունը հանրահավաք էր կազմակերպել, որտեղ՝ օրինակ, որպես կոռուպցիոն փաստ, հայտարարեց, թե նախկին իշխանավորներից մեկի եղբայրը հարկային ծառայությունում է աշխատում։ Դա այն ժամանակ որպես կոռուպցիա էր դիտարկվում։ Այսինքն, այդ փաստը ՀՅԴ-ն համարել էր աղաղակող, ամոթալի երեւույթ։ Բայց որ հիմա ամեն քայլափոխի դաշնակների կոալիցիոն գործընկերները ալիեւյան մեթոդներով պաշտոնները իրար մեջ բաժանում են, սպանես՝ մի բառ անգամ չեն ասի։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե հիմա հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելուց հետո կոռուպցիան Հայաստանում վերացել է: Ճիշտ է, վերացել է, բայց հենց ՀՅԴ-ին նորից գործուղեն ընդդիմություն, այդ նույն կոռուպցիան՝ ավելի մեծ ծավալներով, նորից հարություն կառնի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am