«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը նախընտրական շրջանում միացել է «Ծառուկյան» դաշինքին, այսօր Հայելի ակումբում հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը խաղաղ և օրինական ճանապարհով գնում է դեպի ընտրություններ:
Դիտարկմանը, թե բոլոր օլիգարխները, «օդիոզ» դեմքերն ուղարկվել են «Ծառուկյան» դաշինք, նշեց, որ հայտնի է, թե ովքեր ինչ քաղաքականություն են իրականացնում:
«Վստահ եմ՝ երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը հայտնի է, թե ովքեր են հավակնում այս ընտրությունների միջոցով սեփական իշխանությունը վերարտադրելու և դրանից ինչ հետևանքներ է բխում։ Ուստի, դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, սակայն նրանք բոլորը պետք է ընդունեն և ընդունել են մեկ պարզ կանոն՝ ՀՀ-ում անհապաղ փոփոխությունների իրականացում», - ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ԲՀԿ ցուցակը, նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա. «Կա սահմանված ժամկետ, որ պետք է հրապարակվեն ցուցակները: Այդ ժամկետում ցուցակը կհրապարակվի: Գաղտնիության պատճառ եւ առիթ չեմ տեսնում: Կան մարդիկ, որոնք կան ցուցակում, կամ նրանք չկան»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը