Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն այսօր Էջմիածնում պատասխանելով «Արևելք»-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Պոլսի պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված լարվածության հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսի գումարած դռնփակ ժողովից, ասաց.
«Էջմիածինն այն իրական վեմն է, որի վրա շինված է Հայաստանյայց եկեղեցին: Եվ Էջմածնի վրա յուրաքանչյուր նեղություն, դժվարություն, անհասկացողություն, հակառակություն լուծվում է, եթե ճշմարիտ վեմի՝ Քրիստոսի վեմի վրա է հաստատված: Մենք՝ ամենքս, իբրև հոգևոր ծառաներ Աստծո և մեր ազգի, աղոթում ենք, որպեսզի խաղաղության մեջ լինի և զորացող լինի հայ եկեղեցին՝ իր բոլոր աթոռներով, մանավանդ՝ այն կարևոր, Գողգոթայի աթոռով՝ Պոլսի աթոռով, որ մեզ համար պատմական, նաև ներկայի ու ապագայի կարևոր նշանակություն ունի:
Մեր կողմից աղոթք է, որ առ Աստված է բարձրանում, բայց նաև այն վստահությունը կա, որ Էջմածնի մեջ, Էջմիածնի օրհնության մեջ, Էջմիածնի աղոթական մթնոլորտի մեջ պիտի կարողանանք մենք ճիշտ ճանապարհն ու ճիշտ լույսը տեսնել: Եվ մանավանդ այսօր՝ Վարդանա՛նց հիշատակությամբ, պայքարի՛ ավանդույթով, որովհետև մեր կտակը Վարդանանց կողմից ավանդված պայքարի ոգին է: Այդ պայքարի զորությամբ, արթնությամբ, իմաստնությամբ առաջնորդվենք ի շահ մեր ազգի և ի փառավորումն Աստծո և ոչ թե մեր անձերի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը