Մեկ ամիս է, որ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ Այս ընթացքում ջերմ աջակիցները ողջունում են նրա կողմից իրականացվող քայլերը, մյուսները՝ ավելի մտահոգվում։ Սպիտակ տունը մեկ ամիս ղեկավարելուց հետո Դոնալդ Թրամփը որոշեց նորից հանդիպել իր աջակիցներին, երբ նախագահական օդանավը վայրէջք կատարեց Ֆլորիդայում։
«Մենք հիանալի շարժում սկսեցինք միասին։ Ու ես այստեղ եմ՝ խոստանալու, որ միշտ եմ լինելու ձեզ հետ»։ Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը ժողովրդին պառակտելու քաղաքականություն է վարում։ Նրա քաղաքական աջակիցները դրանից գոհ են դրանից։ Իսկ հակառակորդները դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելով, որ «Թրամփի օրակարգը պառակտիչ է ու բարոյականությունից հեռու»։ Ինչպես Ամերիկյան համալսարանի դասախոսներից Ջեյմս Թուրբերն է ասում, նախագահության առաջին օրերի ընթացքում Թրամփի վիճահարույց գործողություններն ավելի են խտացրել նրա ընդդիմադիրների շարքերը։ «Նա մոբիլիզացրել է մարդկանց։ Նաեւ աճում է նրա դեմ հանդես եկող կազմակերպությունների թիվը»։
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը