Հրանտ Թոխատյան. «Եթե մարդիկ իրենց ձայները չծախեն, ոչ ոք ոչինչ չի կարող անել»

2016թ. սեպտեմբերի 21-ին սփյուռքահայ եւ հայաստանաբնակ մի շարք գործիչներ սկիզբ դրեցին «Արդարություն Հայաստանում» քարոզարշավին, որի նպատակն է նպաստել Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների կայացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը։ Նախաձեռնությանը, Սերժ Թանկյանից բացի, միացել են նաեւ սփյուռքահայ ճանաչված դեմքեր՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ռոբերտ Գեդիկյանը, Էրիկ Նազարյանը, դերասաններ Սերժ Ավեդիկյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, գրող Քրիս Բոջալյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ինչպես նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը: – Ի՞նչ եք կարծում՝ անկախ դիտորդների միջոցով որքանով հնարավոր կլինի վերահսկել ընտրական պրոցեսը եւ բացառել կեղծիքները, հատկապես որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը շեշտադրումը դրել է հենց դիտորդական առաքելության վրա։ – Գիտեք, եթե մարդիկ իրենց ձայները չծախեն ու ոչ թե բոյկոտեն ընտրությունները, այլ գնան՝ իրենց ձայնին տեր կանգնեն, ոչ ոք ոչինչ չի կարող անել։ Հիմա ամեն ինչ կախված է բոլորիցս, եւ այստեղ արդեն շատ դժվար է ասել… բնականաբար, ընտրակաշառքներ ինչ-որ մարդիկ ուզենալու են բաժանել, ու, ցավոք սրտի, էլի լինելու են մարդիկ, ովքեր վերցնելու են, եւ դա արդեն ամեն ինչ խախտելու է։ – Այս ընտրությունները, շատերի գնահատմամբ՝ վճռորոշ են նաեւ նրանով, որ ընտրական համակարգ է փոխվել, Դուք այս ընտրություններն ինչ-որ ձեւով կառանձնացնե՞ք, թե՞ հերթական ընտրություններից մեկն է, որտեղ մեր ձայներին պետք է տեր կանգնենք։ – Վատը նա է, որ ինքը կարող է լինի շատ կարեւոր ընտրություն, եզակիներից մեկը, սկսած ամենաառաջին ընտրություններից, երբ մենք անցկացրինք անկախության քվե եւ ընտրեցինք մեր առաջին նախագահին, դրանից հետո ամեն ինչ խախտվեց մինչ այսօր։ Սա շատ կարեւոր ընտրություններ կարող են լինել, բայց եթե հանկարծ մենք փորձենք նորից ձայն ծախել, սրա-նրա հետ պայմանավորվել, էլի քավոր-սանիկություն խաղալ, ցավոք սրտի, կդառնա հերթական որեւէ ընտրություն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am