Հայերից ու իրանցուց կազմված «թմրամոլների» խմբի բոլոր անդամները կալանավորվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Արման Ոսկանյանի, 31-ամյա Յուրի Կեցեմոնյանի, 42-ամյա Ռուստամ Սարգսյանի, 50-ամյա Դալաթ Փարթոևի և Իիրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Աբուլֆազ Չաուշի Հասանի նկատմամբ։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք, որոնց տաք հետքերով ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով հայտնաբերել էին ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները, կալանավորվեցին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էին ենթարկել Գյումրիի բնակիչներ, 1979 թ. ծնված Արման Ոսկանյանին, 1986 թ. ծնված Յուրի Կեցեմոնյանին, 1975 թ. ծնված Ռուստամ Սարգսյանին, 1967 թ. ծնված Դալաթ Փարթոևին և ԻԻՀ քաղաքացի, 1976 թ. ծնված Աբուլֆազ Չաուշի Հասանին: Ռուստամ Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել էր կոնֆետի թղթերով փաթեթավորված, մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով, ափիոնի նմանվող, 4 կիլոգրամից ավելի զանգված: Արման Ոսկանյանի մոտից հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, և երեք դեղահաբ, որոնցից մեկը՝ մանրացված: Ըստ Ոսկանյանի՝ իր մոտից հայտնաբերված դեղահաբերը մեթադոն տեսակի թմրամիջոց էին: Առգրավվածն ուղարկվել էր փորձաքննության: թ թթ թթթ թթթթ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am